Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

«Ռուսաստանի հակառակորդները պետք է հիշեն՝ Ռուսաստանն ունի զենք, որն ունակ է թիրախներ խոցել իրենց տարածքում». Պուտին

479
Հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ., 14:06
«Ռուսաստանի հակառակորդները պետք է հիշեն՝ Ռուսաստանն ունի զենք, որն ունակ է թիրախներ խոցել իրենց տարածքում». Պուտին

Ռուսաստանի հակառակորդները պետք է հիշեն՝ Ռուսաստանն ունի զենք, որն ունակ է թիրախներ խոցել իրենց տարածքում: Այս մասին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Անհրաժեշտ է ուժեղացնել խմբավորումները արևմտյան ռազմավարական ուղղությամբ, որպեսզի չեզոքացվեն սպառնալիքները, որոնք կապված են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման, Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու հետ: Առանց ինքնիշխան, ուժեղ Ռուսաստանի ոչ մի կայուն աշխարհակարգ հնարավոր չէ»,- ասել է Պուտինը: