«Ցանկացած նախաձեռնություն, որն ուժեղացնում է Ուկրաինան, լավ է ամբողջ աշխարհի համար». Զելենսկի
522
Հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ., 12:36
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «ցանկացած նախաձեռնություն, որն ուժեղացնում է Ուկրաինան, լավ է ամբողջ աշխարհի համար»: Այս կերպ Զելենսկին մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա ԵՄ ցամաքային զորքեր ուղարկելու նախաձեռնությունը, գրում է «Украинская правда»-ն: «Մենք պետք է գոյատևենք, իսկ Ուկրաինայի համար դա նշանակում է շատ կոնկրետ լուծումներ ունենալ։ Սա շատ կարևոր է։ Ես չեմ եղել այն գագաթնաժողովին, որտեղ Մակրոնը հնչեցրել է գաղափարը, նա ասել է, որ կխոսի որոշակի նոր գաղափարների մասին, թե ինչպես ուժեղացնել Ուկրաինան, և կկիսվի տեղեկատվությամբ, երբ գա Ուկրաինա: Ցանկացած նախաձեռնություն, որն ուժեղացնում է Ուկրաինան, լավ է ամբողջ աշխարհի համար»,- ասել է Զելենսկին: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
