«Ադրբեջանը կարող է լայնածավալ ներխուժում իրականացնել Հայաստան». #FreedomHouse
![]() Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024թ.» զեկույցը, որում նշվում է, որ 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը նվազել է (18-րդ տարին անընդմեջ նվազում է): Զեկույցում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շրջափակումը և տեղի հայերի տեղահանությունը ներկայացվել են որպես աշխարհում խաղաղության ինդեքսի նվազման պատճառներից մեկը: Զեկույցի համաձայն՝ վիճելի տարածքների շուրջ զինված հակամարտությունները հանգեցրել են քաղաքական իրավունքների և ազատությունների նվազմանը: Զեկույցում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները տեղի են ունեցել Ադրբեջանում ավտորիտարիզմի խորացման ֆոնին, և 1990-ականներից ի վեր Ադրբեջանի կառավարությունը խտրական քաղաքականություն է վարել էթնիկ հայերի նկատմամբ: Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի գրավումը բարձրացրել է Իլհամ Ալիևի բռնապետության մակարդակը երկրի ներսում և մտավախություն է առաջացրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է լայնածավալ ներխուժում իրականացնել Հայաստան, որի սահմաններն արդեն խախտված են: Զեկույցում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից փախստականների զանգվածային հոսքից հետո Հայաստանի կառավարությունը շարունակում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի խաղաղապահ առաքելությունը քիչ բան է արել անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը կանխելու համար: Բացի այդ, զեկույցում ասվում է, որ Երևանն աշխատում է Կրեմլից իր կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ՝ դիվերսիֆիկացնելով ռազմական և արտաքին քաղաքականությունը և հավատարիմ մնալով ժողովրդավարական բարեփոխումներին: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
