Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

«Ուկրաինային ՆԱՏՕ-ի զինվորներ պետք չեն»․ Կլիչկո

402
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ., 14:48
«Ուկրաինային ՆԱՏՕ-ի զինվորներ պետք չեն»․ Կլիչկո

Ուկրաինային զենք է պետք, ոչ թե ՆԱՏՕ-ի զինվորներ։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վլադիմիր Կլիչկոն: Նրա խոսքով, որը մեջբերում է Bild-ը, երկիրը կարող է արդյունքի հասնել ինքնուրույն՝ սպառազինության ոլորտում գերակայության միջոցով։ «Մեզ ՆԱՏՕ-ի զինվոր պետք չէ։ Մենք կարող ենք ամեն ինչ անել զենքի գերակայության միջոցով, որը պետք է ստանանք ազատ աշխարհից և ՆԱՏՕ-ից»,- ասել է նա։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ ԵՄ երկրների ղեկավարները քննարկել են Արևմուտքի երկրների ցամաքային զորքերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը, սակայն, նրա խոսքով, այդ հարցում փոխհամաձայնություն դեռ չկա։