Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

«Ռուս խաղաղապահների դուրսբերումը սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»․ Պետդումա

471
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ., 13:48
«Ռուս խաղաղապահների դուրսբերումը սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»․ Պետդումա

Ռուս խաղաղապահների դուրսբերումը կարող է սպառնալիք ստեղծել Հայաստանի տարածքային ամբողջականության համար։ Այս մասին NEWS.ru-ին ասել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը: Պատգամավորը նշել է, որ Երևանն ապավինում է Արևմուտքի պաշտպանությանը։
Նրա խոսքով՝ միակը, ով աջակցել է կողմերի հաշտեցմանը, Կրեմլն է եղել։ «Երկու թշնամական երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կոտորածը կանգնեցնելու համար այնտեղ տեղակայվեցին ռուսական զորքեր, որոնց ներկայությանը համաձայնեցին երկու կողմերը։
Սակայն անհրաժեշտ է դուրս բերել ռուսական զորակազմը Հայաստանից: Ռուս խաղաղապահները վտանգում են իրենց կյանքը հանուն երկրի անվտանգության, որը դա չի գնահատում։ Եթե Հայաստանը վստահ է, որ կարող է ինքնուրույն հաղթահարել, թող փորձի, դա բացառապես իր սեփական ընտրությունն է։ Հետո միայն թող նորից չմեղադրի Ռուսաստանին իր քաղաքական ու ռազմական անհաջողությունների համար, ինչպես սովոր է դա անել ամեն հարմար առիթի դեպքում»,- ասել է պատգամավորը։