«Իրանը պահանջում է ամբողջ աշխարհում վերացնել միջուկային զենքի պաշարները»․ Աբդոլլահիան
566
Երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ., 12:00
![]() Իրանը պահանջում է ամբողջ աշխարհում վերացնել միջուկային զենքի պաշարները, քանի որ այն մարդկության համար ամենամեծ սպառնալիքն է։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է ТАСС-ը։ «Միջուկային զենքի լիակատար վերացումը միակ գործուն և հուսալի միջոցն է՝ կանխելու Հիրոսիմայի և Նագասակիի նման ողբերգությունների կրկնությունը: Եթե Զինաթափման հարցով խորհրդաժողովի բոլոր անդամ պետությունները, հատկապես՝ միջուկային տերությունները, քաղաքական կամք դրսևորեն և կատարեն զինաթափման իրենց պարտավորությունները, մեզ կհաջողվի դուրս գալ այն փակուղուց, որում գտնվում է խորհրդաժողովը»,- ասել է նա։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
