Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

«Ռուս-ուկրաինական հակամարտության ելքը կորոշվի առաջիկա ամիսներին»․ Բորել

597
Կիրակի, 25 փետրվարի, 2024 թ., 14:30
«Ռուս-ուկրաինական հակամարտության ելքը կորոշվի առաջիկա ամիսներին»․ Բորել

Եվրոմիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը El País-ի հետ զրույցում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ելքը կարող է որոշվել առաջիկա ամիսներին։ «Բրյուսելը պետք է սկսի օգնել Կիևին առավել արագ և շատ։ Այս քայլը կարևոր է, եթե տարածաշրջանային հանրությունը ցանկանում է, որ Ուկրաինան շարունակի դիմադրել Ռուսաստանին։ Առաջիկա ամիսներին կարող է որոշվել զինված հակամարտության ելքը: Դիմադրել՝ նշանակում է հաղթել»,- ընդգծել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ այս ամիս լրանում է Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման երկրորդ տարելիցը։