Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, անհիմն են». Ադրբեջանի ԱԳՆ

485
Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 15:30
«Պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, անհիմն են». Ադրբեջանի ԱԳՆ

Հայկական կողմի պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, անհիմն են: Այս մասին, ադրբեջանական Trend-ի հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

«Հայաստանի նման հայտարարությունները, հայտարարության համար որպես վայր Ֆրանսիան ընտրելը, գնահատվում են որպես խաղաղ գործընթացի վրա Ֆրանսիայի բացասական ազդեցության նշան: Պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, անհիմն են և չեն բխում միջազգային իրավունքի սկզբունքներից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: