Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Պուտինը ՀԱՊԿ-ի թեման դեռ չի քննարկել Փաշինյանի հետ». Պեսկով

451
Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 15:00
«Պուտինը ՀԱՊԿ-ի թեման դեռ չի քննարկել Փաշինյանի հետ». Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին նրա հայտարարությունը: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը:

«Ոչ, այս պահին որևէ շփում չկա և չի եղել, սակայն աշխատանքային շփումների շրջանակներում, իհարկե, մենք ակնկալում ենք մեր հայ գործընկերների կողմից պարզաբանում: Ուստի մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ»,- նշել է Պեսկովը: