Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

«Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ Ուկրաինան չի հաղթի Ռուսաստանին». Օրբան

515
Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 15:24
«Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ Ուկրաինան չի հաղթի Ռուսաստանին». Օրբան

Ռուսաստանը պահպանում է Ուկրաինայի նկատմամբ ռազմական գերակայությունը: Այս մասին Kossuth ռադիոկայանի եթերում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: «Պարզ մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ Ռուսաստանը պահպանում է ռազմական գերակայությունն Ուկրաինայի նկատմամբ: ՆԱՏՕ-ն պատերազմ չի ուզում, չի միջամտի պատերազմին: Անհրաժեշտ է հասնել հրադադարի, քանի որ հնարավոր չէ Ռուսաստանին ծնկի բերել ռազմական առումով: Արևմտյան առաջատար տերությունները, ներառյալ՝ Ֆրանսիան և Գերմանիան, այլ տեսակետ ունեն՝ ակնկալելով ռազմական լուծում»,- ասել է Օրբանը: