«Պուտինը կանգ չի առնի, չի կարելի հավատալ, որ նա չի հարձակվի Լեհաստանի և Լատվիայի վրա». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի երկրորդ տարելիցի նախօրեին հարցազրույց է տվել Fox News-ին: «Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես է Դոնալդ Թրամփը, որը խոստանում է Ուկրաինայի պատերազմն ավարտել 24 ժամում, դա անելու: Թող գա Ուկրաինա՝ ռազմաճակատ, և նրա կարծիքը կփոխվի: Այս պատերազմում երկու կողմ չկա, կա միայն մեկ թշնամի՝ Պուտինը։ Նրան չի կարելի վստահել: Նա Մակրոնին և Շոլցին խոստացել է, որ Ռուսաստանը չի օկուպացնի Ուկրաինան։ Չի կարելի հավատալ, որ Ռուսաստանը չի հարձակվի Լեհաստանի և Լատվիայի, կամ այլ երկրների վրա: Պուտինի շրջապատի մարդիկ ասում են, որ նա կանգ չի առնի, քանի դեռ չի հասել իր նպատակին: Պուտինը հատել է բոլոր կարմիր գծերը, նա ոչ ադեկվատ մարդ է, սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։ Նա կփորձի ոչնչացնել ՆԱՏՕ-ն։ Եվ երբ աշխարհը հասկանա դա, այդ ժամանակ պատերազմը կավարտվի»,- ասել է Զելենսկին: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
