Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Պետք է վերադառնան, բայց երկրի ղեկավարության փոփոխության դեպքում». քաղաքագետը` ՀՀ-ի` ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին

487
Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 18:18
«Պետք է վերադառնան, բայց երկրի ղեկավարության փոփոխության դեպքում». քաղաքագետը` ՀՀ-ի` ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին

ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու՝ Հայաստանի որոշումը սխալ է: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Տաջիկստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Սայֆուլո Սաֆարովը:

«ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու՝ Հայաստանի որոշումը նախևառաջ քաղաքական սխալ է: Հայաստանը երկար տարիներ եղել է ՀԱՊԿ անդամ՝ ստանալով արտոնություններ, ռազմատեխնիկական աջակցություն, և այդ որոշումն ավելի քան տարօրինակ է: Նրանք պետք է վերադառնան, բայց երկրի ղեկավարության՝ վարչապետի և նախագահի փոփոխության դեպքում»,- ասել է քաղաքագետը: