Վալենսիայում 14-հարկանի շենք է այրվում
1974
Հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ., 23:46
![]() Հինգշաբթի երեկոյան Վալենսիայի Բել թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել 14-հարկանի շենքում։ Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, հրդեհը սկսվել է ստորին հարկերից մեկում, սակայն արագ տարածվել է բոլոր հարկերում։ Ոստիկանությունը փակել է մուտքերը՝ դժբախտ պատահարներից խուսափելու և շտապօգնության մեքենաների ժամանումը հեշտացնելու համար։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ կան վիրավորներ ինչպես բնակիչների, այնպես էլ հրշեջների շրջանում: Հրապարակված տեսանյութերում երևում է, որ կրակի ճիրաններում հայտնված շենքի տարբեր հարկերում դեռ մարդիկ կան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
