«Նավալնու մահվան մեղավորը Պուտինն է, ինչո՞ւ Թրամփը չի կարողանում դա ասել». Բայդեն
1862
Հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ., 10:48
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է նախագահական առաջիկա ընտրություններում իր մրցակից, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվանն արձագանքելու համար՝ հարց ուղղելով, թե ինչո՞ւ է Թրամփը միշտ մեղադրում ԱՄՆ-ին: Բայդենը Նավալնու մահվան պատասխանատու է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: «Նախկին նախագահ Թրամփը և այլ հանրապետականներ հրաժարվում են ընդունել, որ մեղավորը Պուտինն է: Փոխարենը Թրամփը հայտարարում է, որ Նավալնու մահը նրան ստիպեց գիտակցել՝ որքան վատն է ԱՄՆ-ը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն անկում է ապրում: Ինչո՞ւ է Թրամփը միշտ մեղադրում ԱՄՆ-ին: Նավալնու մահվան մեղավորը Պուտինն է, ինչո՞ւ Թրամփը չի կարողանում դա ասել»,- հայտարարել է Բայդենը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
