Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

Թաքեր Կարլսոնը մեկնաբանել է Նավալնու մահը

1704
Չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ., 09:36
Թաքեր Կարլսոնը մեկնաբանել է Նավալնու մահը

Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը Blaze պարբերականին տված հարցազրույցում «ապուշ» է անվանել նրանց, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը կարող է մասնակից լինել Ալեքսեյ Նավալնու մահվանը:

«Նրանք ապուշներ են: Նրանք իրականում ոչինչ չգիտեն: Նրանք այն նույն մարդիկ են, ովքեր մեզ ասում էին, որ Ուկրաինան կհաղթի»,- նշել է նա:

Կարլսոնը նաև կատակել է, թե ինքն է սպանել Նավալնուն, ապա ասել՝ գաղափար չունի՝ նա սպանվե՞լ է, թե՞ ոչ: Լրագրողը նշել է, որ Նավալնին իրեն այդքան էլ չի հետաքրքրել: