ԵՄ-ը ՌԴ-ին կոչ է արել թույլ տալ Նավալնու մահվան միջազգային հետաքննություն անցկացնել
![]() ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է թույլ տա Ալեքսեյ Նավալնու մահվան հանգամանքների անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն անցկացնել: Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ Բորելը նշում է, որ Նավալնու մահվան համար պատասխանատու են Ռուսաստանի նախագահն ու Ռուսաստանի իշխանությունները: «ԵՄ-ը կգործադրի բոլոր ջանքերը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը և իշխանություններին ու լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու նրանց գործողությունների համար: Անհապաղ պետք է ազատ արձակել բոլոր այն մարդկանց, ովքեր Ռուսաստանում ձերբակալվել են Ալեքսեյ Նավալնու հիշատակի ակցիայի ժամանակ: Նավալնին իր ողջ կյանքի ընթացքում անհավանական խիզախություն է ցուցաբերել, իսկ Պուտինն ու նրա ռեժիմը վախեցել են նրանից»,- ասել է Բորելը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
