Պուտինը Կիմ Չեն Ընին ավտոմեքենա է նվիրել
1756
Երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ., 10:18
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընին ռուսական արտադրության ավտոմեքենա է նվիրել, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռուստաընկերությունը: Ապրանքանիշը և մոդելը չեն նշվում: Անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստան կատարած այցի ժամանակ Կիմ Չեն Ընը հետաքրքրվել էր Aurus ավտոմեքենայով: Հեռուստաընկերությունը նշում է, որ փետրվարի 18-ին Կիմ Չեն Ընի համար նվերը ստացել են նրա քույրը՝ Կորեայի Բանվորական կուսակցության կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը, ինչպես նաև Կենտկոմի քարտուղար Պակ Չոն Չհոնը: Կիմ Յո Չժոնը նշել է, որ այս նվերը «երկու երկրների առաջնորդների միջև հաստատված հատուկ բարեկամական հարաբերությունների հստակ վկայություն է»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
