Իսրայելը Բրազիլիայի նախագահին «անցանկալի անձ» է հայտարարել
1523
Երկուշաբթի, 19 փետրվարի, 2024 թ., 15:36
![]() Իսրայելի ԱԳՆ-ը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլու դա Սիլվային «պերսոնա նոն գրատա» է հայտարարել՝ Գազայի հատվածում պատերազմը Հոլոքոստի հետ համեմատելու պատճառով, գրում է i24news.tv-ը: «Մենք չենք մոռանա և չենք ների: Իսրայելի քաղաքացիների անունից տեղեկացրեք նախագահ Լուլային, որ նա անցանկալի անձ է Իսրայելում, քանի դեռ հետ չի կանգնել իր խոսքերից»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Օրերս Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ պաղեստինցի ժողովրդի հետ տեղի ունեցող իրադարձությունները պատմության մեջ նմանը չունեն, բացառությամբ այն ժամանակների, երբ «Հիտլերը որոշեց սպանել հրեաներին»: Լուլա դա Սիլվան ընդգծել է, որ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները «ոչ թե պատերազմ են, այլ ցեղասպանություն»: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
