Գող ռեկտորի մասին
![]() Oragir.News-ը լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Մինչև ԿԳՄՍ նախարարությունը դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ից սպասում է պատասխանի, Լոս Անջելեսի դատարանից պաշտոնապես փոխանցվել է ԱՄՆ-ի «Neiman Marcus» հագուստի խանութում կատարված գողության դատական գործի արձանագրությունը, որտեղ առկա ստորագրություններով վերջնականապես հաստատվում է, որ 2017թ-ին հագուստի գողության համար դատապարտված և բանտ նստած անձը ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն է: Ավելի վաղ ներկայացրել էինք, որ այս աննախադեպ խայտառակությունից բացի, ըստ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ: Դիանա Գալոյանը ռեկտորի պաշտոնում նշանակվել է 2020թ-ին, երբ նրա դատվածությունը մարված չի եղել (մարվել է միայն 2023թ-ին), ինչը ըստ նույն օրենքի նշանակում է, որ նրա լիազորությունները պետք է անմիջապես դադարեցվեն: Զավեշտալի է, որ, դնելով հենց նույն ստորագրությունը հարցման պատասխանի վրա, Դիանա Գալոյանը պաշտոնական տեքստով ստել էր ԿԳՄՍ նախարարությանը (պաշտոնեական կեղծիք), թե գողը ինքը չէ, որովհետև դատարանի կայքում իր ծննդյան ամսաթվով Դիանա Գալոյանի վերաբերյալ տվյալներ առկա չեն»: ![]() ![]() ![]() |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00



