#Microsoft-ը 30 տարվա մեջ առաջին անգամ ստեղնաշարի վրա նոր ստեղն է ավելացրել
![]() Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար Microsoft ընկերությունը պատրաստվում է նկատելի փոփոխություններ կատարել՝ ստանդարտ ստեղնաշարի վրա ավելացնելով նոր ստեղն, որը կգործարկի Microsoft Copilot-ը (ընկերության կողմից ստեղծված արհեստական բանականության օգնական): Նորության մասին հայտնել է կորպորացիայի գործադիր փոխնախագահ և մարքեթինգի գծով ղեկավար Յուսուֆ Մեհդին: Փոփոխությունները կանդրադառնան ինչպես նոութբուքերի, այնպես էլ համակարգիչների ստեղնաշարերի վրա: Նոր ստեղնի ի հայտ գալը կդառնա ընկերության ստեղնաշարերի առաջին նշանակալի նորամուծությունը գրեթե երեք տասնամյակի ընթացքում: Վերջին անգամ Microsoft-ի ստեղնաշարերի զգալի թարմացումը տեղի է ունեցել 1994 թվականին, երբ հայտնվեց Win ստեղնը: Դատելով կորպորացիայի կայքում տեղադրված տեսանյութից՝ Copilot ստեղնը նախատեսվում է ավելացնել աջ Ctrl-ի փոխարեն, ընդ որում, մեծ ստեղնաշարերի վրա աջ Ctrl-ը կպահպանվի, իսկ նոր ստեղնը կտեղադրվի դրա կողքին: |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
41008.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
40208.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
20806.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
42702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
42801.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21721.10.2026, 22:30
