Պրահայի համալսարանում սպանդ իրականացնողը վարել է ռուսալեզու Telegram-ալիք և նախօրոք հայտնել իր արարքի մասին
![]() Չեխական լրատվամիջոցները հրապարակել են Պրահայի Չարլզի համալսարանի շենքում ուսանողների սպանդ իրականացրած երիտասարդի լուսանկարն ու անունը։ Նա 1999 թվականին ծնված Դեյվիդ Կոզակն է, ով Չեխիայի քաղաքացիություն ունի։ Դեյվիդը վարելիս է եղել ռուսալեզու Telegram ալիք, որտեղ գրել է այսպես կոչված «schoolshooting»-ի՝ ուսումնական հաստատությունում զանգվածային սպանություն իրագործելու մտադրության և հնարավոր ինքնասպանության մասին։ Նա պնդել է, որ հանցագործությունն իրեն ոգեշնչել է 14-ամյա Ալինա Աֆանասկինան, ով դեկտեմբերի սկզբին Բրյանսկի իր դպրոցում սպանել է հինգ մարդու, ապա ինքնասպան եղել։ Ալիքում Կոզակի առաջին գրառումն է եղել՝ «սա կլինի իմ օրագիրը, քանի որ ես գնում եմ դպրոց՝ կրակելու», բայց հետո ժամանակավորապես փակել է այդ գրառումն ու բացել հանցագործությունից մի քանի ժամ առաջ: «Ես միշտ ցանկացել եմ սպանել, մտածում էի, որ ապագայում մոլագար մարդասպան կդառնամ,- գրել է նա։- Հետո, երբ Իլնազը սպանդ իրականացրեց, հասկացա, որ ավելի ձեռնտու է զանգվածային սպանություններ անելը, քան սերիական: Ես նստեցի.. Սպասեցի.. Երազեցի.. Ուզում էի.. բայց Ալինան դարձավ վերջին կետը: Կարծես ճիշտ ժամանակին նա երկնքից ինձ օգնության հասավ»։ «Ես ատում եմ աշխարհը և ցանկանում եմ որքան հնարավոր է շատ ցավ թողնել»,- գրել է Դեյվիդ Կոզակը իր ալիքում՝ հավելելով, որ «դա փոխադարձ է»: Վերջին հաղորդագրությունը ալիքում եղել է դեկտեմբերի 19-ին, որտեղ հեղինակը բողոքում է ականջներում զնգոցից և «ականջները պոկելու» ցանկությունից։ Չեխիայի ոստիկանության տվյալներով՝ մահացած են գտել նաև կրակողի հորը։ Ոստիկանությունը հաստատել է, որ հարձակվողը համալսարանի ուսանող է եղել, և նրա մարմինը հայտնաբերվել է դպրոցի մոտ։ «Չկա որևէ ապացույց, որ այս հանցագործությունը որևէ կապ ունի միջազգային ահաբեկչության հետ»,- լրագրողներին ասել է Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուսանը: |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48
