Յուլիա Ֆինեսին «պատժած» երիտասարդները երկու ամիս տնային կալանքի կենթարկվեն
![]() Բլոգեր Յուլիա Ֆինեսի գործով ձերբակալված Գևորգ Մելքոնյանը և Գուրգեն Մխիթարյանը դատարանի որոշմամբ արժանացան երկու ամիս տնային կալանքի: Ըստ որոշ ԶԼՄ-ների, Գևորգ Մելքոնյանը նաև կվճարի գրավ՝ 1 միլիոն դրամի չափով: Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում ՌԴ 2 քաղաքացիներ խուլիգանություն էին կատարել՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով։ Բլոգերների քայլերին հետևել էր հայ երիտասարդների կողմից ծրագրված «պատիժը»։ Ըստ ՆԳՆ հաղորդած տվյալների, չորս դիմակավորված երիտասարդ այցելել էր Ֆինեսի բնակության հասցե, կտրել մազերը, սափրել, դեմքին ներկ լցրել ու պահանջել ներողություն խնդրել հայ հասարակությունից։ Համացանցում նաև տեսանյութ էր տարածվել, որտեղ Ֆինեսին «պատժած» երիտասարդներից Գևորգ Մելքոնյանը խոստովանում է, որ ինքն է պատժել Երևանում լկտի պահվածք դրսևորած ռուսներին և որ չի զղջում դրա համար, ավելին՝ գիտակցել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ տեսանյութի հրապարակումը։ |

Հռոմի Կոլիզեումի տարածքում անվտանգության հատուկ միջոցառումներ կգործեն
142Երեկ, 23:06
«Վեհափառը վարչապետի ենթական չէ, Մայր Աթոռը կառավարության գերատեսչություն չէ»․ Հարություն Աղա-Սարգսյան
108Երեկ, 21:42
Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը
184Երեկ, 20:36
«Ֆեյսբուքում ափաշկյարա կեղծ տոմսեր են վաճառում, իսկ ՆԳՆ լուռ «ծխում է անկյունում»»․ Կարեն Հեքիմյան
118Երեկ, 19:30
«Իսկ ամեն ինչում ձախողված Փաշինյանն ու նախարարնե՞րը երբ են ազատվելու պաշտոններից»․ Ոսկան Սարգսյան
144Երեկ, 17:54
«Անշարժ գույքի ոլորտում աշխատող բրոքերները կամ գործակալները կլպում են մարդկանց փողերը»․ Վահան Բաբայան
97Երեկ, 17:06
