«Մարդ գիտեմ, ով 700 հազարի տուգանք ունի, բայց շարունակում է վարել մեքենան». Գեղամ Նազարյան
![]() «Հանդիպել եմ մի մարդու, որի մոտ եղել է 700 հազարի տուգանք՝ ԱՊՊԱ ու տեխզննում չունենալու համար, այսինքն՝ 2-3 ամսվա մեջ մի քանի անգամ նույն մարդուն նույն իրավախախտման համար տուգանել են ու նա այդպես շարունակում է վարել»,- ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ տվյալ անձը հայտարարել է, որ չի մուծելու տուգանքը. «Կարգավորումը ո՞րն է»,- հարցրեց պատգամավորը: Հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն արձագանքեց, որ վարչական մարմինն ունի մեխանիզմներ՝ այդ գումարը բռնագանձելու համար. «Եթե սահմանված ժամկետում տուգանքները չեն վճարվում, վարչական մարմինն այն ուղարկում է հարկադիր կատարման ծառայություն ու եթե անձն ունի գույք, հաշվիներ, արգելանք է դրվում: Մեխանիզմը երկարում է, բայց փախուստի տեղ չկա: Խնդիրրն այն է, որ կան մարդիկ, ովքեր գույք, հաշիվներ չունեն, վարում են մեքենան ու երբեմն դուրս մնում դաշտից, բայց դրա համար կիրառվում է բալային համակարգը»,- ասաց Խաչատրյանը: |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
