Դեռևս 1950-ական թվականներից բացահայտված Լճաշենի հնավայրը հատկապես ուշագրավ է ուշբրոնզեդարյան ամբողջական կառքերի և սայլերի օրինակներով, որոնք հայտնաբերվել են դամբարանաբլուրներից։Լճաշեն , կառքեր, Ք.Ա. 15-14-րդ դարեր , փայտ Լճաշենը նման կառքերի և սայլերի ամենամեծ փաստագրումն ունի մեկ հուշարձանի տարածքում։Լճաշեն , կառքեր, Ք.Ա. 15-14-րդ դարեր , փայտ Հայկական լեռնաշխարհում անվավոր փոխադրամիջոցների վաղագույն օրինակները հայտնի են դեռևս Ք․ա․ 5-4-րդ հազարամյակներից՝ անիվների և սայլերի կավե մանրակերտերի տեսքով։ Խմբաքանդակ որսի տեսարանով, Ք.Ա. 15-14-րդ դդ, Լճաշեն, բրոնզԱնվավոր փոխադրամիջոցների տարատեսակ պատկերումներ առկա են նաև Հայաստանի ժայռապատկերներում, սակայն անվավոր փոխադրամիջոցների ուղկեցությամբ կատարված թաղումներ փաստագրվում են միայն Ք․Ա 3-րդ հազարամյակի վերջերից։Երկանիվ սայլի պատկեր, ժայռապատկեր, Հուսո սար, Վայք. Այս ժամանակաշրջանից սկսած սայլերը (հետագայում նաև կառքերը) օգտագործվում են՝ որպես մահացած առաջնորդի աճյունը փոխադրող հարմարանքներ։Երկանիվ սայլի պատկեր, ժայռապատկեր, Հուսո սար, Վայք. Լճաշենում փոխադրամիջոցների կիրառությամբ թաղումները մեծ տարածում են գտել հատկապես ուշ բորնզեդարում։ Հայտնաբերված սայլերը երկանիվ, քառանիվ և ճաղավոր անիվներով են, իսկ կառքերը բաց թափքով են, պատրաստված են կաղնու փայտից և ծփիից, ունեն փորագրություններ։ Ձիու գանգ` լծված կառքինՆման դիասայլերով և դիակառքերով թաղում էին հատկապես ցեղերի առաջնորդներին, որոնց հետ դամբարանում տեղադրում էին նաև հարուստ ուղեկցող նյութ, այդ թվում՝ սայլերն ու կառքերը, դրանց լծված կենդանիները՝ ձիերը, բազմաթիվ մետաղական փոքրիկ արձանիկներ, որոնցով հարդարում էին մահվան թափորի կենդանիներին։Կառքին լծված ձիու հարդարանքներ, Ք.Ա. 15-14-րդ դդ, Լճաշեն Ուշբրոնզեդարի ժամանակրջանից հայտնաբերված դիասայլերի և դիակառքերի նմանատիպ 30 օրինակները Հայաստանը դարձնում են կառքերի կուտակման և զարգացման՝ տարածաշրջանի խոշորագույն կենտրոն։Կառքի ճաղավոր անիվ, Ք․Ա․ 15-14-րդ դդ