Պայթել է SpaceX-ի` աշխարհի ամենահզոր հրթիռը
![]() Գերծանր Starship հրթիռը, որը ստեղծվել է դեպի Լուսին և Մարս առաքելությունների համար, շաբաթ օրը ձախողվել է իր երկրորդ փորձնական ուղեծրային թռիչքի ժամանակ, հայտնել է SpaceX-ը։ Հրթիռի առաջին աստիճանը բաժանվելուց հետո պայթել է օդում, իսկ տիեզերանավի հետ կապը կորել է թռիչքից մոտ 10 րոպե հետո։ Արձակումը տեղի է ունեցել SpaceX-ի Starbase արձակման վայրից, որը գտնվում է Թեքսասի հարավ-արևելքում գտնվող Բոկա Չիկա քաղաքում, տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 17:00-ին): Բազմակի օգտագործման հրթիռային համակարգը բաղկացած էր Ship 25 տիեզերանավից և Super Heavy արձակման մեքենայից: Նրա բարձրությունը հասնում էր 122 մետրի։ Այն ավելի բարձր է, քան աշխարհում երբևէ կառուցված ցանկացած այլ հրթիռ: Super Heavy կրիչը երկու անգամ ավելի հզոր է, քան տիեզերական արձակման համակարգ (SLS) ծանր հրթիռը, որը ստեղծվել է ՆԱՍԱ-ի կողմից դեպի Լուսին թռչող մարդկանց թռիչքների համար: Փորձնական թռիչքն իրականացվել է անօդաչու ռեժիմով։ Նախատեսվում էր, որ երկրորդ թռիչքի ժամանակ հրթիռը մեկ թերի պտույտ կկատարի Երկրի շուրջ։ Այնուհետև ծրագրված էր, որ Ship 25-ը պետք է վայրէջք կատարեր Խաղաղ օվկիանոսի վրա՝ Հավայան կղզիների մոտ: Հրթիռի՝ ապրիլին իրականացված առաջին փորձնական թռիչքն ավարտվել էր անհաջողությամբ։ Գործարկումից հետո տիեզերանավը չկարողացավ առանձնանալ կրիչից, և SpaceX-ի հրամանով գերծանր Starship հրթիռը ինքնաոչնչացվեց Մեքսիկական ծոցի վրայով մեկնարկից 4 րոպե անց:
|

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
