Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել, կա 5 զոհ
![]() Միջերկրական ծովի արևելյան հատվածում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 5 ամերիկացի զինվորական։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության հայտարարության մեջ, որին մեջբերում է Փենթագոնի Stars and Stripes պաշտոնական թերթը։ «Ռազմական վարժանքների շրջանակում վառելիքի սովորական լիցքավորման ժամանակ Միջերկրական ծովում վթարի է ենթարկվել ամերիկյան ռազմական ինքնաթիռ, որում եղել է 5 զինվորական, բոլորն էլ զոհվել են»,- հայտնել են հրամանատարությունից։ Ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 12-ի գիշերն ուսումնական թռիչքի ժամանակ։ Փենթագոնը լրացուցիչ ուժեր է մտցրել Արևելյան Միջերկրական ծով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անցկացնում տարածաշրջանում. դրանք վերջերս տեղի են ունեցել 2 ամերիկյան ավիակիրների վրա, որոնք տեղափոխում էին մոտ 11 հազար զինվորական։ |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
