Ըստ գիտնականների՝ 2023 թվականը կհամարվի ռեկորդային ամենաշոգ տարին
![]() Գիտնականները հայտարարել են, որ 2023 թվականը նախորդ տարիների համեմատ ամենառեկորդային շոգ տարին կհամարվի, հաղորդում է Guardian-ը: «Մենք գրեթե վստահ ենք, որ 2023 թվականը կլինի գրանցված ամենատաք տարին, որը ներկայումս 1,43 C-ով բարձր է նախաարդյունաբերական միջինից»,-ասել է Սամանթա Բուրգեսը։ Մարդիկ, այրելով հանածո վառելիքները և ոչնչացնելով բնությունը, մթնոլորտ են մղել ջերմություն պարունակող գազեր, որի շնորհիվ մոլորակի ջերմաստիճանը բարձրացրել է 1,2C-ով: «Այս տարվա երաշտներն ու շոգ եղանակը հազարավոր մարդկանց մահվան պատճառ են հանդիսացել»,- ասել է Լոնդոնի Կայսերական քոլեջի կլիմայագետ Ֆրեդերիկ Օտտոն։ Գիտնական Ակշայ Դեորասի խոսքով՝ 2023 թվականի հոկտեմբերը ևս մեկ դժբախտ օրինակ է, և մեր մոլորակը շարունակում է անցնել իր օդերևութաբանական պատմության մեջ դժվարին իրադարձությունների միջով, և զարմանալի չի լինի հաջորդ ամիսներին տեսնել նոր ռեկորդներ։ Copernicus-ը պարզել է, որ միջին գլոբալ ջերմաստիճանը 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին եղել է ռեկորդային ամենաբարձր ցուցանիշը՝ գերազանցելով 2016 թվականի 10 ամսվա միջին ցուցանիշը։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
41008.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
40208.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
20806.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
42702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
42801.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21721.10.2026, 22:30
