Իրաքի շիաներն անօդաչու սարքերով հարձակվել են Սիրիայում ամերիկյան բազայի վրա
![]() ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի ռազմաբազան սահմանամերձ ալ-Թանֆ քաղաքում (Դամասկոսից 250 կմ հեռավորության վրա) հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքերի կողմից։ Shafaq News լրատվականի փոխանցմամբ՝ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Իրաքի իսլամական դիմադրություն շարժումը, որի անդամներն են շիա զինված խմբավորումների մարտիկները, որոնք նախկինում կռվել են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։ Իրաքում ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչը աղբյուրին հաստատել է, որ երեք անօդաչու թռչող սարքեր հարձակվել են բազայի վրա, որոնցից երկուսը գնդակոծվել են գետնից։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե արդյոք զինվորականների շարքերում կորուստներ կան, նյութական վնասի մասին տվյալներ չի ներկայացրել։ Իր հերթին, շիա զինյալներն իրենց հայտարարության մեջ պնդում են, որ «բոլոր ցամաքային թիրախները խոցվել են»։ |

Լեհաստանում մեկնարկած ըմբշամարտի մրցաշարում Սամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել
60Երեկ, 23:00
Երկտող թողած տղամարդու մարմինը հայտնաբերվել է Սևանա լճում՝ պարանոցին քար կապած
88Երեկ, 22:54
Նեպալում փրկարարները ջրհեղեղի գոտուց ուղղաթիռով տարհանել են ավելի քան 250 մարդու, զոհերի թիվն աճում է
131Երեկ, 22:36
Խոշոր հրդեհ՝ Երևանում (տեսանյութ)
102Երեկ, 22:18
Սարսափելի բնական աղետ՝ Տիբեթում. 384 ճանապարհորդ անհետ կորած է (տեսանյութ)
215Երեկ, 18:42
7 տարեկան աղջիկը պաղպաղակի սառնարանից հոսանքահարվելուց հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
193Երեկ, 15:12
