«Եթե Հայաստանի կառավարությունը ճիշտ վերլուծի մինչև սեպտեմբերի 20-ը տեղի ունեցած իրադարձությունները, ապա խաղաղությունը հեռու չէ». Ալիև
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր, բռնազավթված Կովսականում ընթացող՝ Ադրբեջանի քաղաքաշինության ազգային 2-րդ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է. «Սեպտեմբերի 20-ին մենք անջատողականներին, Ղարաբաղի հայկական բանակին ասացինք՝ վայր դնել զենքերը, զինաթափվել ու հեռանալ։ Եվ այդպես էլ եղավ։ Այսպիսով, մենք պահում ենք մեր խոսքը: Վստահ եմ, որ եթե Հայաստանի կառավարությունը ճիշտ վերլուծի 2019 թվականից մինչև սեպտեմբերի 20-ը Հայաստանի վարչապետի կողմից արված սադրիչ հայտարարությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները, որ «Ղարաբաղը Հայաստան է», ապա խաղաղությունը հեռու չէ։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում Հարավային Կովկասի ապագան, ողջ տարածաշրջանի ապագան։ Կարծում եմ՝ մեր հարևաններն ու միջազգային դերակատարները մեր կողմից կտեսնեն միայն կառուցողական մոտեցում»,- ընդգծել է հակառակորդ երկրի ղեկավարը։ |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
