Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Ֆրանսիայում հաշմանդամություն ունեցող անձանց հանգստյան տանը բռնկված հրդեհից 11 մարդ է զոհվել

1797
Հինգշաբթի, 10 օգոստոսի, 2023 թ., 14:18
Ֆրանսիայում հաշմանդամություն ունեցող անձանց հանգստյան տանը բռնկված հրդեհից 11 մարդ է զոհվել

Հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի Վինցենհայմ ավանում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց հանգստյան տանը, զոհվել է 11 մարդ: «Առաջին հարկում գտնվողները ողջ են մնացել, հինգ հոգու հաջողվել է դուրս գալ երկրորդ հարկից: Մյուսները մահացել են»,- ասել է դատախազության ներկայացուցիչը՝ հավելելով, որ այս պահին հարցաքննվում է հաստատության սեփականատերը: Պաշտոնյայի խոսքով, հրդեհի առաջացման ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ: