Սարսափելի ահաբեկչություն Պակիստանում. կան տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ
![]() Առնվազն 35 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր Փախտունխվա նահանգում Իսլամական գիտնականների ասամբլեայի կուսակցության համագումարում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Geo News հեռուստաալիքը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայություններին և տեղական իշխանություններին։ Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում, երբ կուսակցության առաջնորդներից մեկը խոսելի է եղել մի խումբ կողմնակիցների հետ, որոնց ընդհանուր թիվը եղել է մոտ 400 մարդ, նշել են իրավապահները: Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հրամայել է հետաքննել միջադեպը և գտնել մեղավորներին, նշում է Geo News-ը։ Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ միջադեպի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
