Ահաբեկչություն Իրանում. սպանվել են ոստիկաններ
![]() Իրանի ոստիկանությունը ոչնչացրել է չորս ահաբեկիչների, որոնք հարձակվել են Զահեդան քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա: «Ոստիկանության 16-րդ բաժնում զինված անձանց կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով սպանվել է երկու ոստիկան, ոչնչացվել են բոլոր չորս զինված ահաբեկիչները»,- ասել է շրջանի ոստիկանապետը։ Նրա խոսքով՝ առավոտյան այցելուների քողի տակ չորս զինված ահաբեկիչներ ծրագրել են մտնել ոստիկանական բաժանմունք, սակայն գլխավոր մուտքը հսկող հերթապահ զինվորի զգոնության շնորհիվ ձախողվել են։ Փոխհրաձգության սկզբում ահաբեկիչներից մեկն սպանվել է։ Դրանից հետո հարձակվողները մտել են ոստիկանական բաժանմունքի դիտաշտարակ ու սկսել անկանոն կրակել։ «Բոլոր չորս զինված ահաբեկիչներն սպանվել են տեղում՝ ոստիկանների ինտենսիվ կրակոցից, նրանց մոտ հայտնաբերվել է 4 զենք, 7 նռնակ և մի քանի մահապարտի գոտի»,- մանրամասնել է ոստիկանապետը։ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգը, որի կենտրոնն է Զահեդան քաղաքը, գտնվում է երկրի հարավ-արևելքում և սահմանակից է Աֆղանստանին և Պակիստանին։ |

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
20225.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
44025.09.2026, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
34825.09.2026, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
45825.09.2026, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
27525.09.2026, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
19125.09.2026, 10:24
