«Օպերատիվ համարանիշեր են ունենում անձինք, ովքեր մինչև 2018-ը մի ամբողջական զույգ նասկի չեն ունեցել». Րաֆֆի Ասլանյան
![]() Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրառում է կատարել. «ՀՀ ոստիկանության ուշադրությունն եմ հրավիրում ավտոմեքենաների՝ այսպես կոչված «օպերատիվ համարանիշերի» խնդրին և առաջարկում եմ խստացնել դրանց հատկացման չափանիշները։ Նախ, արձանագրենք, որ օրենքի առջև բոլորի հավասարություն, ժողովրդավարություն քարոզող իշխանության օրոք, մեր երկրում ամենաշատն են տարածված «օպերատիվ համարանիշերը», դրանք հատկացվում են ամեն պատահածի, մարդկանց, ովքեր իրենց լիազորություններով որևէ կապ չունեն օպերատիվ ծառայության կամ գոնե դրա նկատմամբ հսկողության, վերահսկողության հետ։ Վերոգրյալի արդյունքում, այդպիսի համարանիշեր են ունենում անձինք, ովքեր մինչև 2018 թվականի հայտնի իրադարձությունները նույնիսկ մի ամբողջական զույգ նասկի չեն ունեցել։ Բացի այդ, օգտվելով այդպիսի համարանիշերի առկայությունից՝ ավտոմեքենաները վարում են ամենալկտի ձևով՝ անտեսելով ճանապարհային երթևեկության նվազագույն պահանջները և վերահաս վտանգ դառնալով երթևեկության մասնակիցների կյանքի ու առողջության համար, ավտոմեքենան ցանկացած վայրում կայանելով՝ ստեղծում են երթևեկության խոչընդոտներ, խցանումներ»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
19219.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
16918.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16416.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22011.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
21811.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19611.11.2026, 19:06
