Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Խնդրում եմ՝ գրքի ԱԱՀ-ն սահմանեք 28%». Արմեն Մարտիրոսյան

1249
Ուրբաթ, 16 հունիսի, 2023 թ., 20:18
«Խնդրում եմ՝ գրքի ԱԱՀ-ն սահմանեք 28%». Արմեն Մարտիրոսյան

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում գրքի ԱԱՀ-ն 0% է:
Վրաստանում գրքի ԱԱՀ-ն 0% է: Շահութահարկը՝ նույնպես 0% է վրացալեզու գրքի համար:
Թուրքիայում գրքի ԱԱՀ-ն 0% է:
Իրանում գրքի ԱԱՀ-ն 0% է:
Եվս 100 պետություններում՝ 0% է:
Բայց այս պետությունների էլիտաները բան չեն հասկանում գործից և գրքին միամտաբար արտոնությունն են տվել, որ գիրք գնողը ԱԱՀ չվճարի:
Ապրի ՀՀ հմուտ ու բանիմաց իշխանությունը:
Հարգելի ՀՀ կառավարություն, խնդրում եմ գրքին տվեք արտոնություն և գրքի ԱԱՀ-ն սահմանեք 28%:
Թող եղած բնակչության 1,5 տոկոս գիրք գնողն էլ գիրք չգնի:
Մեր ինչին է պետք ավելորդ խելքը:
Մենք առանց այն էլ խելացի ենք:
Չէ որ մենք միակն ենք աշխարհում, որտեղ գրադարաններին համալրում պետք չէ, դպրոցներին էլ՝ գրադարան պետք չէ»: