Հայտնի են մեդալի հավակնորդների քննությունների օրերը
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հրաման է ստորագրել՝ 2022-2023 ուստարում ՀՀ մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացված մեդալի հավակնորդ սովորողների համար կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություններ կազմակերպելու մասին: Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդ սովորողների համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկելու և քննական աշխատանքները ստուգելու նպատակով ստեղծվել են հանձնաժողովներ, նշանակվել նախարարության ներկայացուցիչներ և հաստատվել հանձնաժողովի անհատական կազմը: Հրամանով սահմանվել է, որ կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 45 միջնակարգ և ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 4 ավագ դպրոցներում: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը կանցկացվի հունիսի 7-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայինը՝ հունիսի 21-ին: Վերոնշյալ դպրոցների տնօրեններին հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ քննությունների անցկացումը պատշաճ կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
