Նամիբիայում թունավոր շիլա ուտելուց հետո ընտանիքի 13 անդամ է մահացել
![]() Նամիբիայում նույն ընտանիքի 13 անդամներ մահացել են թունավոր շիլա ուտելուց հետո, հայտնել է երկրի պետական հեռարձակողը։ Եվս 4 մարդ գտնվում է հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է NBC-ն։ Հրապարակման մեջ, վկայակոչելով Առողջապահության նախարարությանը, ասվում է, որ առնվազն 20 մարդ օգտագործել է «թույն պարունակող կամ տոքսիկ» շիլան այն բանից հետո, երբ այն խառնվել է տնական ալկոհոլային խմիչքից մնացած խմորված նստվածքի հետ: Զոհերի տարիքը 2-ից մինև 33 տարեկան է: Մահացածների մեծ մասը երեխաներ էին և, ովքեր սննդի սուր կարիքի մեջ են եղել: NBC-ն, վկայակոչելով Առողջապահության դեպարտամենտը, ասում է, որ սնունդը պատրաստված է եղել կորեկի ալյուրից և խմորված նստվածքից, որը մնացել է տնական ալկոհոլային խմիչքից: Հետաքննություն է սկսվել, և նախարարությունը խորհրդականների խումբ է ուղարկել վշտահար ընտանիքին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Շիլայի նմուշներն ուղարկվել են հարևան Հարավային Աֆրիկա՝ փորձարկման: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
