Չինաստանն արգելում է ամերիկյան կրիչները
![]() Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Քիբերտարածության պետական գրասենյակն արգելել է կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքի ազգային օպերատորներին ապրանքներ գնել կրիչներ արտադրող ամերիկյան Micron Technology-ից: Ինչպես նշվում է, աուդիտի ընթացքում պարզվել է, որ ընկերության արտադրանքն, իբր, վտանգ է ներկայացնում ազգային քիբերանվտանգության համար։ «Ստուգումը ցույց է տվել, որ Micron-ի արտադրանքը բավականին լուրջ պոտենցիալ խնդիրներ ունի ցանցային անվտանգության հետ և ազդում է ՉԺՀ-ի ազգային անվտանգության վրա»,- ասվում է գործակալության կայքում։ Կարգավորողն ասել է, որ «Չինաստանում կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքի օպերատորները պետք է դադարեցնեն Micron-ի արտադրանքի գնումները»: Ամերիկյան ընկերությունը չի անցել քիբերանվտանգության ոլորտում վերահսկողական գործակալության կողմից ավելի վաղ նախաձեռնած ստուգումը, ասվում է զեկույցում։ Չինաստանի իշխանությունները Micron Technology-ի նկատմամբ հետաքննություն են սկսել մարտի վերջին։ Micron-ը միկրոպրոցեսորների՝ աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է: Մարտի սկզբին Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Չինաստանի իշխանությունները կանոնավոր ստուգումներ են անցկացնում ընկերությունում՝ օրենքով սահմանված կարգով։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
41008.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
40208.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
20806.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
42702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
42801.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21721.10.2026, 22:30
