«ՀՀ կառավարությունը բարեկարգել է միայն այն ճանապարհները, որոնք լինելու են Ադրբեջանի համար միջանցիկ ուղիներ». Ն. Կիրակոսյան
![]() Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Հայաստանի ներկայիս կառավարությունը ասֆալտապատել, բարեկարգել է միայն այն ճանապարհները, որոնք լինելու են Ադրբեջանի համար միջանցիկ ուղիներ։ Մնացած բոլոր տեղերում և հատկապես միջգյուղային և գյուղամիջյան ճանապարհները պարզապես գոյություն չունեն։ Այս երկու նկարներում պատկերավոր երևում է այդ զուգահեռ իրականությունը, երբ հայ-ադրբեջանական սահմանային շփման գծի Ծովագյուղից դեպի Արտանիշ ու մինչև Վարդենիս քաղաք չհասած գյուղերի մոտով ճանապարհը սարքված է, իսկ Վարդենիսի Մասրիկից (ինչպես Փոքր, այնպես էլ Մեծ Մասրիկ գյուղերը) դեպի Սոթք, Կութ, Ազատան և մոտակա գյուղերը ճանապարհ չկա, որովհետև եղածն էլ այս վերջին երեք տարիների ընթացքում իսպառս վերացել է։ Մարդիկ էլ այս գյուղերում չքավորության մեջ են։ Գյուղատնտեսությամբ, հատկապես անասնապահությամբ քիչ են զբաղվում, որովհետև ամբողջ գյուղերը կրակային հասանելության տակ են, վտանգավոր է։ Մյուս պատճառն էլ, որ աչքի է զարնում ֆիզիկական անկարողությունն է։ Այս գյուղերում մեծաթիվ են հաշմանդամություն ունեցողներն ու տարեցները»: Աղբյուրը` Նարինե Կիրակոսյան |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
20819.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
18218.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
17016.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22211.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
22011.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19911.11.2026, 19:06


