«3 տարի է՝ Նոյեմբերյանի Բարեկամավան գյուղի դպրոցի տանիքի մի մասը բաց է, անձրևաջրերը լցվում են ներս». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Տավուշի մարզում 42 դպրոցի շենք նորոգման կարիք ունի, երկու տարում կկառուցվի դպրոցի 5 շենք Տավուշի մարզի հանրակրթական շատ դպրոցների շենքեր կառուցվել են խորհրդային իշխանության տարիներին, դրանք բարոյապես և ֆիզիկապես մաշված են։ Հատկապես վատ վիճակում են գտնվում Ադրբեջանին սահմանակից բնակավայրերի և մարզի փոքր գյուղերի հանրակրթական դպրոցների շենքերը։ Օրինակ, արդեն 3 տարի է, ինչ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցի շենքի տանիքի մի մասը բաց է, անձրևաջրերը լցվում են շինության ներս, վնասելով պատերը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրան հարցնելով, թե Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցների շենքերից քանի՞սը հիմնանորոգման, քանի՞սը նորոգման կարիք ունի։ Մարզպետարանից պատասխանել են, որ մարզի հանրակրթական 10 դպրոցների շենքեր ունեն հիմնանորոգման, 32-ը՝ վերանորոգման (դասասենյակներ, միջանցքներ, մարզադահլիճներ) կարիք։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ ապրիլի 26-ին մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է մարզի շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրով Տավուշի մարզում դպրոցների և մանկապարտեզների շենքերի շինարարարությանն առնչվող հարցեր։ 2023-2024 թվականների ընթացքում Տավուշի մարզում կկառուցվի հանրակրթական դպրոցների 5 շենք։ Այդ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև մարզի շինարարական կազմակերպությունների կողմից շինարարական մրցույթների ժամանակ գրավի ապահովման հնարավորությունները ու «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի մանրամասները»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Գալու է ժամանակ, երբ որակյալ գիտելիք է համարվելու դասական ծրագրերով և մեթոդաբանությամբ ձեռքբերված կրթությունը». Արտակ Զաքարյան
17526.07.2026, 16:48
«Դեռ չգիտեն, կամ չեն ասում, թե քանի դպրոց է փակվելու»․ Ոսկան Սարգսյան
19125.07.2026, 11:24
«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
21122.07.2026, 03:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
20320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
19420.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
16120.07.2026, 14:12

