Այլ պետություններում հաշվառված, բայց 180 օր և ավելի ՀՀ-ում շահագործվող մեքենաները տեխզննություն կանցնեն. նախագիծ. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։ Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։ Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
