Սուդանում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի
![]() Սուդանում զինված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի, 596-ը՝ վիրավոր է, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ երկրի բժիշկների կենտրոնական հանձնաժողովին: Նախօրեին հայտնել էինք, որ Սուդանի մայրաքաղաք Խարտումում կրակոցներ և պայթյուններ են հնչել՝ բանակի և արագ աջակցության ուժերի պարագլուխների միջև մի քանի օր տևած դիմակայությունից հետո։ Բանակը ենթակա է ռազմական կառավարությանը (Ինքնիշխան խորհրդին), որը գլխավորում է գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը, իսկ Արագ աջակցության ուժերը՝ փոխնախագահ գեներալ Մուհամեդ Համդան Դագալոյին։ Որպես քաղաքացիական կառավարման առաջարկվող անցում՝ արագ աջակցության ուժերը պետք է ինտեգրվեն զինված ուժերին, սակայն գեներալները չեն կարողանում համաձայնության գալ, թե երբ դա պետք է տեղի ունենա, և այս վեճը վերաճել է զինված պայքարի: |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48
