Ուկրաինային կհանձնվի ավելի քան 150 Leopard տանկ
1737
Չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ., 18:42
![]() Ինը երկրներ պայմանավորվել են համատեղ ավելի քան 150 Leopard տանկ փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Ուկրաինային զենքի մատակարարումների հարցով Ramstein կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։ Բացման խոսքում Օսթինն ասել է, որ երկրների կոալիցիան, որը Ուկրաինային Leopard տանկեր է տրամադրում, շարունակում է աճել։ «Այժմ 9 երկրներ պարտավորվել են Կիևին տրամադրել ավելի քան 150 Leopard տանկ»,- ասել է Օսթինը։ Ուկրաինայի պաշտպանության համար կոնտակտային խումբն այսօր սկսել է իր տասներորդ հանդիպումը Ramstein-ի ձևաչափով։ Այս հանդիպումը տեղի է ունենում առցանց։ Քաղաքական գործիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է Ուկրաինայի «ամենահրատապ» կարիքների հարցը, այդ թվում՝ զինամթերքի։ |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
