Քովիդի գործով կալանավորվածներին նույն խցում են նստեցրել, որ գաղտնալսեն. Հրապարակ»
![]() «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քովիդի հայտնի գործով կիրակի օրը կալանավորված Գևորգ Սիմոնյանին իրավապահները տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ Որպես կանոն, պաշտոնատար անձինք կալանքը կրում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում կամ ԱԱԾ-ի «Երևան-Կենտրոն»-ում, սակայն փոխքաղաքապետին ոչ միայն «Արմավիր» են տարել, որը գտնվում է «զոն նայողների» հսկողության տակ, այլև, պարզվում է՝ նրան և նույն գործով մյուս անձին՝ «Մեդլայն» բժշկական կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանին, նույն խցում են նստեցրել, ինչը կալանավայրերի պրակտիկայում ընդունելի է համարվում: Այդպես վարվում են միայն այն ժամանակ, երբ տվյալ խուցը գաղտնալսվում է, և նույն գործով «հանցակիցներին» իրար հետ նստեցնելով հույս են ունենում, որ կալանավորվածները գործից կխոսեն, և նոր փաստեր ձեռք կբերի նախաքննության մարմինը։ Ի դեպ, մեր տեղեկություններով, փոխքաղաքապետը խնդրել է իրեն տեղափոխել մենախուց: Թե ինչու է Սիմոնյանը նախընտրում այդպիսի ծանր փորձության ենթարկվել՝ մենակ նստել, դժվար է ասել»: Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում |

«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
9316:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
317Երեկ, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
112Երեկ, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
132Երեկ, 12:12
«Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը». ՀՀ ԱՆ
20011.01.2026, 15:06
«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան
12309.01.2026, 12:30
