Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Մի քանի հարյուր երեխայի կյանքն ինչ է, որ ռիսկի չենթարկեն». Կարեն Ավագյան

557
Շաբաթ, 11 մարտի, 2023 թ., 03:18
«Մի քանի հարյուր երեխայի կյանքն ինչ է, որ ռիսկի չենթարկեն». Կարեն Ավագյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Քանի օր է խոսում են կարմրուկի համաճարակի վտանգի մասին:
Վաղուց մեր հասարակությունը մոռացել էր կարմրուկի վարակման մասսայականության ռիսկերի մասին: Բայց բոլոր անցած, գնացած ու լուծված հարցերը նորից խնդիր դարձնելու մաստերկլաս արած ձախողակները կարողացան նաև սրան հասնել:
Հիմնականում վարակվածները չպատվաստված կամ մեկ դեղաչափով պատվաստվածներն են: Առողջապահության կազմակերպիչ իրավաբան տիկինը պետք է պարզի, թե ինչի են բաց թողնվել երեխաների պատվաստումների իրականացման համապատասխան ժամկետները: Ի դեպ պատվաստումների շնորհիվ ու դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության արդյունքում էր, որ կարմրուկի վարակման դեպքերը հասել էին գրեթե զրոյի ու աննշան հետևանքներ ունեին:
Առողջապահության կազմակերպումը միայն այսուայն չվերաբերելի պատվիրակություններով տարբեր երկրներ գնալը չի: Ամենևին էլ այլ անձանց ջանքերով կառուցված հաստատությունների լենտերը կտրելը չէ կամ պետպատվերը մեջ-մեջ անելը չէ։ Այլ՝ հասարակության համար առողջապահական վտանգների կառավարումը, դրանց չեզոքացումը:
Չնայած Քովիդի չկազմակերպված, անպիտան ու անտարբեր չկառավարման 10.000 մահերի արդյունք ստացածների համար մի քանի հարյուր երեխայի կյանքն ինչ է, որ ռիսկի չենթարկեն»:

Աղբյուրը`   Կարեն Ավագյան