Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հուլիսի, 2026 թ.

Թուրքիայի Հաթայ նահանգում կրկին երկրաշարժ է գրանցվել

1694
Երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ., 10:30
Թուրքիայի Հաթայ նահանգում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների և բնական աղետների դեմ պայքարի ու կանխարգելման (AFAD) վարչությունը:
Էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: