Էկոլոգիական աղետ. Թուրքիայում և Ադրբեջանում երաշտ է
![]() Ադրբեջանական լրատվամիջոցները ահազանգում են երկրում երաշտի վտանգի մասին, քանի որ զգալիորեն նվազել է Կուր գետի մակարդակը: Ադրբեջանի Սուրրա բնակավայրի բնակիչ Ադիլ Շաբանլըի խոսքերով՝ այս ամիս Կուր գետի մակարդակը հասել է նվազագույնին: Նա ընդգծել է, որ ջրի սակավությունն ու ջրի բացակայությունը համապետական խնդիր է, ուստի անհրաժեշտ է ջրային ռեսուրսները զգույշ և արդյունավետ օգտագործել։ Երաշտի մասին ահազանգում են նաև Թուրքիայում. Թուրք պատգամավոր Մուհարրամ Ինջեն հայտարարել է, որ Թուրքիան ջրային ճգնաժամի շեմին է, ինչը կհանգեցնի արդյունաբերական ճգնաժամի: Ավելի վաղ թուրքական թելեգրամյան ալիքներն հաղորդել են, որ թուրքիայի Չանագալա բնակավայրում ջրօգտագործման սահմանափակումներ են մտցվել: Թուրքիայի արևելյան հատվածը սնուցող ցամաքած Տիգրիս գետի նկարները հաստատում են՝ Թուրքիայում երաշտ է սկսվում: Հաղորդում են նաև, որ Ստամբուլի ջրամբարները ևս աննախադեպ տեմպով ծանծաղում են: Ավելի վաղ ամերիկյան Յելի համալսարանի հետազոտողները նշել էին, որ կլիմայական փոփոխությունների ֆոնին Թուրքիային սպառնում է առանց ջուր ապագա: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48


