Իտալիայի ափերի մոտ գաղթականներ տեղափոխող նավ է խորտակվել. կան տասնյակ զոհեր
![]() Իտալիայի ափերի մոտ գաղթականներ տեղափոխող նավ է խորտակվել. մահացել է առնվազն 59 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։ Տեղի իշխանությունները կարծում են, որ կարող են ավելի շատ զոհեր լինել։ Դեռևս ոչ բոլոր մարմիններն են ջրից դուրս բերվել։ Ավելի քան 80 մարդ ողջ է մնացել և տարհանվել առափնյա պահպանության կողմից. 21 մարդ հոսպիտալացված է: Նավաբեկությունը տեղի է ունեցել Իտալիայի արևելյան ափերի մոտ՝ Կալաբրիա նահանգում։ Նավը, որով գաղթականները հասել են իտալական ափ, երկու մասի է բաժանվել՝ բախվելով ժայռերին: Տախտակամածին եղել է մոտ 250 գաղթական Իրանից, Պակիստանից և Աֆղանստանից։ Իտալիան Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից անօրինական միգրացիայի գլխավոր «նպատակակետերից» է։ Միգրանտները փորձում են այնտեղ հասնել նավերով կամ նավակներով՝ Եվրոմիությունում ապաստան խնդրելու համար։ Նրանք հաճախ մահանում են ճանապարհին: Ըստ Missing Migrants Project միջազգային կազմակերպության՝ 2014 թվականից ի վեր 20333 մարդ մահացել կամ անհետացել է՝ փորձելով հատել Միջերկրական ծովը՝ գաղթելու նպատակով: ![]() ![]() |

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
20225.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
44025.09.2026, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
34825.09.2026, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
45825.09.2026, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
27525.09.2026, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
19125.09.2026, 10:24


