Հաստատվել է Ուկրաինայում մոտ 15000 ռուս զինվորականի մահվան փաստը
![]() Ուկրաինայի պատերազմում արդեն զոհվել է 14709 ռուս զինվոր, որոնց անունները BBC-ի ռուսական ծառայությանը և Mediazone-ին հաջողվել է հաստատել բաց աղբյուրների հիման վրա։ Նրանց տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում մահացությունների թվի աճը 5 անգամ աճել է։ Երկու շաբաթվա ընթացքում լրագրողները պարզել են 1679 մահացածի անուն։ Հաստատված կորուստների այս թիվը նրանք անվանում են ամենամեծ աճը Ուկրաինա ներխուժումից ի վեր։ Զոհերի իրական թիվը միանշանակ ավելի մեծ է, ընդգծում է BBC-ն։ Ուսումնասիրելով իրավիճակն ավելի քան 60 ռուսական բնակավայրերի գերեզմանոցներում՝ լրագրողները կարծում են, որ իրենց ցուցակում մահացածների անուններն առնվազն 2 անգամ ավելի քիչ են, քան իրականում թաղված են Ռուսաստանում։ Ընդհանուր կորուստները, որոնց թվում ներառվում են նաև վիրավորներն ու անհայտ կորածները, կարող են հասնել 133 հազար մարդու։ Վերջին երեք ամիսների ընթացքում մահացածների մեծ մասը մոբիլիզացվածներն են, կամավորները, ովքեր պատերազմի սկսվելուց հետո պայմանագիր են կնքել ՊՆ-ի կամ Ազգային գվարդիայի հետ, և գերիները։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
