Հայտնի է՝ ինչու են մի շարք երկրներ դադարեցրել որոնողական աշխատանքները Թուրքիայում
![]() Գերմանիայի տեխնիկական աջակցության գործակալությունը (THW) և գերմանական ISAR մարդասիրական կազմակերպությունը դադարեցրել են փրկարարական աշխատանքները Թուրքիայի երկրաշարժի գոտում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին գրում է Bild-ը։ Վերջին օրերի ընթացքում Հաթայի շրջանում անվտանգային իրավիճակը փոխվել է. «Դրա պատճառն, ի թիվս այլնի, սննդի պակասն է, երկրաշարժի գոտում ջրամատակարարման դժվարությունը»,- նշել են կազմակերպությունները։ Ավստրիական բանակը նույնպես դադարեցրել է փրկարարական աշխատանքները՝ անվտանգության հետզհետե ավելի ու ավելի բարդ իրավիճակի պատճառով: «Կյանք փրկելու ակնկալվող հաջողությունը ողջամիտ կապ չունի անվտանգության վտանգի հետ: Թուրքիայում ահագնանում է առճակատումը խմբավորումների միջև: Ասում են, որ կրակոցներ են եղել»,- ասել է փոխգնդապետ Պիեռ Կուգելվեյսը: Սա հաստատել է նաև զինված ուժերի խոսնակը. «Արտակարգ դրություն է հայտարարվել տեղում, քանի որ բանակը վերահսկողության տակ է վերցրել որոշակի տարածքներ։ Մենք ինքներս մինչ այժմ որևէ խնդիր չենք ունեցել թուրքական իշխանությունների հետ»: Ավստրիական ստորաբաժանումը բազմաթիվ այլ մարդասիրական կազմակերպությունների հետ միասին գտնվում է Թուրքիայի Հաթայ նահանգի բազային ճամբարում: Սա մի տեսակ վրանային քաղաք է, որը ստեղծվել է մի քանի մարդասիրական կազմակերպությունների կողմից։ Նշենք նաև, որ իսրայելցի փրկարարները ևս լքում են Թուրքիան՝ դարձյալ ելնելով անվտանգային նկատառումներից: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
