Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը՝ Դավիթ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով. «Ժողովուրդ»

281
Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 09:24
Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը՝ Դավիթ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դիմել է քաղաքական իշխանությանը՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու ու նրա նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով: Բանն այն է, որ Դավիթ Տոնոյանը գրեթե մեկուկես տարի է՝ գտնվում է կալանքի տակ, թեև իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

«Նախկինում գրել էինք, որ Վիլեն Գաբրիելյանն ու նախկին նախարարը բարեկամներ են, և պատգամավորն այդպես վարվելու պատճառներ ունի։ Փորձեցինք տեղեկությունն անձամբ պարզել՝ հենց Վիլեն Գաբրիելյանից, թե նա կոնկրետ ում է դիմել՝ ՀՀ վարչապետի՞ն, միգուցե Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՞ն, կամ միգուցե ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՞ն, ինչին ի պատասխան նա հայտնեց. «Ինչ կա, հրապարակային դաշտում ասել եմ։ Ես ոչ մեկին նրա հարցով չեմ դիմել»։

Այսինքն՝ հրապարակավ չխոստովանեց, որ դիմել է Տոնոյանին ներելու խնդրանքով, բայց իրականում դիմել է»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ այսօրվա համարում: